Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Խանութներում հավկիթը թանկացել է շուկայում առաջացած դեֆիցիտի պատճառով. մենեջեր

0

Նախատոնական այս օրերին Հայաստանի վաճառքի կետերում նկատվում է նաև հավկիթի գնի բարձրացում: Tert.am-ի հետ զրույցում մայրաքաղաքի սուպերմարկետներից մեկի վաճառքի գծով մենեջերը տեղեկացրեց, որ գնի բարձրացումը այդքան մեծ չէ ի տարբերություն նախորդ տարիների և պայմանավորված է ձվի շուկայում առաջացած դեֆիցիտով:

«Մարդկանց կողմից  սպառումը ավելանում է այս շրջանում ու դրա հետևանքով որոշակի դեֆիցիտ է առաջանում, բնականաբար գինն էլ բարձրանում է, բայց այդպես կատաստրոֆիկ բարձր չէ: Երկու տարի առաջ խայտառակ գին էր՝ մինչև 100-150 դրամ հասել էր հավկիթը»,- ասաց վաճառքի գծով մենեջեր Հովհաննես Գաբրիելյանը:

Նա տեղեկացրեց, որ միջին չափի ձուն արժե 75 դրամ, որն ամենաէժան տարբերակն է: Կան նաև տուփով վաճառվող հավկիթներ: Օրինակ՝ վեց հատանոց ձվի մեկ տուփն արժե 470 դրամ կամ 430, նայած որ ընկերության արտադրանքն է:

«Եթե մատակարարը գինը թանկացնում  է մեզ մոտ էլ է թանկանում, բայց մարժան մնում է նույնը: Այս շրջանում համարյա ամեն տարի այսպես է լինում տեղական արտադրանքի մասով: Կան նաև այսպես կոչված էլիտար հավկիթներ կամ օրգանիկ, որոնք գրեթե երկու անգամ թանկ արժեն»,-ասաց վաճառքի գծով մենեջերը:  

Գների բարձրացմամբ պայմանավորված, մենեջերի խոսքով նկատվում է սպառման ծավալների համամասնորեն նվազում, բայց կոնկրետ հավկիթի դեպքում՝ ոչ:

Ամանորի նախաշեմին ձվի պահանջարկը մեծացել է, տեղական արտադրող ընկերություններից մեկի վաճառքի բաժնից Tert.am-ին տեղեկացրին, որ մատակարարումները հասցնում են իրականացնել:

«Տոնական օրերին բնականաբար վաճառքը շատանում է, բայց ոչ մեկն էլ առանց հավկիթ չի մնա, բոլորին էլ կհասնի: Ավելի շատ խուճապ է ժողովրդի մեջ»,-ասաց  վաճառքի բաժնի աշխատակից Լուսինե Ղարսլյանը:

Նա նշեց, որ որոշ չափով եղել են հավկիթի անհրաժեշտ քանակով մատակարարման հետ դժվարություններ, բայց ներմուծման հաշվին դա կարգավորվում է, իսկ գների բարձրացում չեն նախատեսում:

«Տոների հետ կապված մեզ մոտ թանկացում չկա: Վաճառքի գները կարող եմ ասել: Օրինակ՝ 01 համարի ձուն՝ 57,58 դրամ է, 02-ը՝ 60,61 դրամ, իսկ 03-ը՝ 65 դրամ»,-ասաց վաճառքի բաժնի աշխատակիցը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса