Ռուսաստանում բժիշկները թոշակառուի ստամոքսից 150-ից ավելի մետաղական իր են հանել (լուսանկար)
Բուրյաթիայում վիրաբույժները 74-ամյա թոշակառուի ստամոքսից հեռացրել են 150-ից ավելի մետաղական իր՝ մեխեր, պնդօղակներ, պտուտակներ, արմատուրայի մասեր, ինչպես նաև արծաթյա վզնոց:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, կնոջ մարմնում օտարածին մարմինների առկայության մասին առաջինն իմացել է գաստրոսկոպիկ հետազոտություն անցկացրած բժիշկը:
«Հետազոտության ընթացքում պարզվել է, որ կնոջ կոկորդն ու կերակրափողը հրաշալի վիճակում են, ու բժիշկն իջել է ներքև՝ ստամոքս, որտեղ նրա առաջ բացվել է անսպասելի ու տարօրինակ տեսարան»,-ասվում է հաղորդագրությունում:
Ռենտգենային հետազոտությունից հետո բժիշկները տեսել են ահռելի օտարածին մարմին, որը կարող էր ծակել ստամոքսը: Կնոջը վիրահատել են ու նրա օրգանիզմից դուրս բերել մետաղական օբյեկտները: Հատկանշական է, որ այդ իրերը թոշակառուի ստամոքսը բացառապես չէին վնասել:
