Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Նեթանյահուի կնոջը մեղադրանքներ են առաջադրվել՝ ռեստորաններից պետական բյուջեի հաշվին սնունդ պատվիրելու համար

0

Խարդախության, հանրային վստահության խաթարման և բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման համար մեղադրանքներ են առաջադրվել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի կնոջը՝ Սառա Նեթանյահուին, և վարչապետի գրասենյակի ղեկավարի տեղակալ Էզրա Սեյդոֆին, հաղորդում է Haaretz-ը՝ վկայակոչելով Արդարադատության նախարարությանը:


Քննության վարկածով՝ Սառա Նեթանյահուն պետությանը 96 հազար դոլարի վնաս է պատճառել 2010 թվականի սեպտեմբերից 2013 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում: Նա սնունդ է պատվիրել ռեստորաններից՝ չնայած այն փաստին, որ նստավայրում աշխատում է աշխատավարձ ստացող խոհարար:

Հետաքննության ընթացքում նաև պարզվել է, որ վարչապետի նստավայրում խախտվել են նաև այլ կանոններ: Մասնավորապես, պետական միջոցների հաշվին աշխատող հավաքարարը փաստացիորեն շուրջօրյա խնամող է աշխատել Սառա Նեթանյահուի հոր համար: Բացի այդ, նստավայրի սպասարկման համար աշխատանքի է ընդունվել էլեկտրիկ, որը եղել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության ակտիվիստ, ինչն արգելվում է: Ինչպես պարզել է քննությունը, նա նախատեսվածից բարձր աշխատավարձ է ստացել:

Սառա Նեթանյահուի փաստաբանները փորձել են գործարքի գնալ դատախազության հետ, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել: Պաշտպանությունն առաջարկում էր փոխհատուցել վնասի մի մասը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса