Добавить новость
ru24.net
World News
Июль
2018

Թուրքիայի ափերին տասնյակ ներգաղթյալների են փրկել

0

Թուրքիայի առափնյա փրկարար ծառայությունը 34 անօրինական ներգաղթյալի է փրկել Իզմիր նահանգի Չեշմե քաղաքի ափամերձ շրջաններում:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, անօրինական ներգաղթյալները կարողացել են հասնել Բողազ կղզու մոտ, որտեղ նրանց նավը կողաշրջվել է:

«Փրկարարական գործողություններին երկու ուղղաթիռ է ներգրավվել, որոնք 7 չվերթ են կատարել դեպի կղզի՝ այնտեղից ներգաղթյալներին տեղափոխելու համար», - ասվում է թուրքական աղբյուրի հաղորդագրության մեջ:

Փրկվածներին առաջին բուժօգնություն են ցույց տվել: Նրանց թվում հղի կին է եղել, որին հիվանդանոց են տեղափոխել: Եվս 4 ներգաղթյալի տեղափոխել են բուժզննություն անցնելու: Մեկ ներգաղթյալի որոնումները շարունակվում են:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քիչ ներգաթյալներ են սկսել Միջերկրական ծովով հասնել Եվրոպայի ափերին: 2018-ի հունվարից հուլիս ընկած ամիսներին նրանց թիվը կազմել է 46 500, իսկ անցյալ տարվա նույն  ժամանակահատվածում՝ ավելի քան 101 000:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса