Добавить новость
ru24.net
World News
Август
2018

Ոսկին թանկանում է՝ Թրամփի հայտարարությունների արդյունքում դոլարի էժանացման ֆոնին

0

Ոսկին թանկանում է ամերիկյան դոլարի էժանացման ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դաշնային պահուստային համակարգի արժութային քաղաքականության վերաբերյալ հայտարարություններից հետո:

Ինչպես նշում է «РИА Новости»-ն, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Նշվում է, որ ժամը 09:32-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինն աճել է 7.1 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի համար 1201,7 դոլարի: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսի գինն աճել է 0.83 տոկոսով՝ ունցիայի համար 14,79 դոլար: Ընդ որում՝ դոլարի ինդեքսն իջել է 0.46 տոկոսով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դոլարի թուլացումը բարձրացնում է ամերիկյան արժույթով վաճառվող ոսկու արժեքը՝ մեծացնելով այլ արժույթ ունեցող ներդրողների կողմից դրա պահանջարկը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса