Добавить новость
ru24.net
World News
Октябрь
2018

Դեպի Պորտուգալիայի և Իսպանիայի կողմն է շարժվում «Լեսլի» փոթորիկը

0

Ատլանտյան օվկիանոսում մոլեգնող «Լեսլի» փոթորիկը մեծ արագությամբ շարժվում է դեպի Պիրենեյան թերակղզու երկրներ՝ Պորտուգալիա և Իսպանիա:

Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում անելով փոթորիկների վերահսկման ամերիկյան ազգային կենտրոնի տվյալներին, հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ են սպասվում ծովից եկող արևադարձային ծովամրրիկի հետևանքով:

«Լեսլին» 61 կմ/ժամ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-արևելք: Ներկա պահին քամու ուժգնացումը կազմում է 120 կմ/ժամ: Առաջին աստիճանի փոթորիկն արդեն գրանցվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից 500 կմ դեպի հյուսիս-արևմտյան:  

Ակնկալվում է, որ «Լեսլի» փոթորիկը կպատի Ազորյան և Կանարյան կղզիներին, ինչպես նաև կհասնի Մադեյրա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի մի շարք նահանգներում մեծ ավերածություններ են տեղի ունեցել «Մայքլ» փոթորիկի հետևանքով, զոհերի թիվը հասել է 16-ի:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса