Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

GQ ամսագիրը պարզաբանել է Սերենա Ուիլյամսի լուսանկարով շապիկին «կին» բառը չակերտներում դնելու պատճառը

0

Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոնուհի Սերենա Ուիլյամսի երկրպագուներին վրդովեցրել է այն հանգամանքը, որ GQ ամսագրի՝ մարզուհու նկարով շապիկին «կին» բառը գրված է չակերտների մեջ:

Այս մասին հայտնում է CNN-ը, որը փորձել է պարզել, թե որն է սոցցանցերում այդքան բուռն քննարկումների առիթ դարձած չակերտների կիրառման նպատակը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ իրենց թվիթերյան հարցմանն արձագանքել է ամսագրի մենեջեր Միք Ռոուզը: «Շատ օգտատերեր չգիտեն, որ չակերտները դրել է դիզայներ Վիրջիլ Ալբոն, որը հաճախ է չակերտներ օգտագործում»,- գրել է վերջինս՝ հավելելով, որ Ալբոն Սերենա Ուիլյամսի հետ աշխատել է նաև US Open մրցաշարի հանդերձանքը նախագծելիս և նախկինում նույնպես կիրառել է նույն կետադրական նշանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա մարզուհին հայտնվել է ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկին՝ ճանաչվելով տարվա կին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса