Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Անհավանական եմ համարում, որ ներկայիս իշխանությունները բանակցում են տարածքների հանձման շուրջ. Ռուբեն Մեհրաբյան

0

ԼՂ կարգավորման գործընթացում լուրջ փոփոխություններ տեսնում ենք: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի  փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Աննախադեպ հանդարտ է սահմանում, ուղիղ կապ կա Երևան-Բաքու, որը ԵԱՀԿ հովանու ներքո է կազմակերպված: Մենք թևակոխել ենք բանակցային գործընթացի ակտիվ փուլ, մի քանի փոփոխություններ էլ կան դիմակայության գծի վրա,- ասաց նա՝ մատնանշելով  ՀՀ-Ադրբեջան հյուսիսարևեյան դիմակայության գծի վրա ադրբեջանական ցամաքային զորքերի փոխարեն սահմանապահ ուժերի տեղակայումը,- Բաքվին ձեռնտու է խաղաղասիրական դիրքավորումը արցախյան  բանակցային գործընթացում, այս փոխատեղումը կսկսի վաճառել որպես խաղաղասիրություն: Բայց այդ զորքերը կարող են գործի դրվել մեկ այլ տեղում, երբ իրենք հարկ կհամարեն»:

Այս համատեքստում նա հիշատակեց ՊՆ փոխնախարարի հայտարարությունը, որ, այնուամենայնիվ չպետք է թուլացնենք մեր զգոնությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հայաստանի իր գործընկերոջ հետ փոխըմբռնման են հասել, նա դժվարացավ ասել, թե ինչի մասին է ակնարկ արվում:

«Այս ակտիվ գործընթացի ընթացքում նման հայտարարությունները ինչ-որ տեղ կարող են հիմք դառնալ օպտիմիզմի համար, բայց շատ զգուշավոր, սահմանափակ օպտիմիզմի համար, որովհետև չպետք է մոռանանք, որ Ադրբեջանը մնում է իր դիրքորոշմանը»,- ասաց նա՝ հիշատակելով, որ Ադրբեջանը ցանկանում է մինչ արցախյան պատերազմը ստատուս քվոն:

Բայց այնուամենայնիվ, ըստ նրա, եթե  արտգործնախարները դրական նոտաներ են բարձրաձայնում, արդեն լավ է: «Դա ավելի լավ է, քան հայտարարությունների մակարդակով փոխհրաձգությունը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այդ ամենի հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ Արցախի տարածքները միշտ էլ մնում են վտանգված, և այդ վտանգի չեզոքացման միակ գրավականը Արցախի պաշտպանության բանակը և հայ զինվորն են:

Անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Արցախի տարածքները հանձնելու առաջարկի մասին, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ փաստացի ներկայացվեց, որ Մոսկվան և Մինսկը՝ դուետով անպարկեշտ առաջարկություններ են արել Հայաստանին, իսկ Սերժ Սարգսյանը չի ընդունել դրանք:

«Լուկաշենկոն փաստորեն միանում է Բաքվի և Անկարայի հռետորաբանությանը՝ ընդդեմ ԵԱՀԿ ինսկի խմբի»,- նկատեց նա:

Tert.am-ի դիտարկմանը, թե վերջին շրջանում՝ ակտիվացել են քննարկումներն այն մասին, որ ներկայիս իշխանությունները բանակցություններ են վարում տարածքների հանձման շուրջ, ինքը որքանո՞վ է դա հավանական համարում, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց. «Ես համարում եմ անհավանական, որ ներկայիս իշխանությունները բանակցում են տարածքների հանձման շուրջ: Դրանից հետո կլինի կատաստրոֆա, որովհետև Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ: Այդպես չի լուծվում հարցը, թե ՀՀ-ն ի՞նչ է ստանալու: Մենք ունենք մեկ խնդիր՝ բոլորն ընտելանան, որ կա երկու հայկական պետություն»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса