Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Արաբական պետությունների լիգան դատապարտել է թուրքական ԶՈւ-ի գործողությունները իրաքյան Սինջարում

0

Արաբական պետությունների լիգան, մեկնաբանելով Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում թուրքական ԶՈւ-ի կողմից «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դիրքերի ռմբակոծումը, օդային այդ գործողությունն անվանել է անընդունելի և որակել այն «հարձակում Իրաքի ինքնիշխանության դեմ»:

Ինչպես փոխանցում է haber7.com կայքը, նման հայտարարությամբ հանդես է եկել կազմակերպության խոսնակ Մահմուդ Աֆիֆին:

Թուրքական մամուլն այս հայտարարությունները որակել է «սկանդալային»:

Հայտնի է, որ Սինջարի ռմբակոծումից հետո Իրաքում Թուրքիայի դեսպանը կանչվել էր երկրի արտգործնախարարություն:

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса