Добавить новость
ru24.net
World News
Январь
2019

Անվադողեր, սկաներ, փոխադրամիջոցների ապահովագրավճարներ. 2018 թ. դեկտեմբերին մեկ անձից արված ի՞նչ գնումներ են կատարել մարզպետարանները

0

2018 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ մեկ անձից արված գնումների ցուցանիշով ՀՀ 10 մարզերից առաջատար է Լոռու մարզպետարանը, որը, ըստ Կառավարության կայքում հրապարակված տվյալների՝ կատարել է ընդհանուր 770 հազար դրամի գնումներ: 2018 թվականի դեկտեմբեր ամսին որևէ գնում չի կատարել Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզպետարանները: Հիմնականում գնումները կատարվել են փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների համար:

Արագածոտնի մարզպետարանը մեկ անձից կատարվող գնումների սկզբունքով, այսինքն` առանց մրցույթների դեկտեմբեր ամսին պայմանագրեր է կնքել «Կաիման ՍՊԸ- ի» հետ՝ 476,000 դրամ ընդհանուր արժեքով ձեռք բերելով անվադողեր:   

Արարատի մարզպետարանը դեկտեմբեր ամսին գումարներ ծախսել է՝ փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների դիմաց վճարելով: Մարզպետարանը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը վճարել է 193,000  դրամ: Բացի այդ, նույն ամսին մարզպետարանը ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների համար Լեռնիկ Սարիբեկյան Մամիկոնի Ա/Ձ-ին վճարել է 72,000  դրամ:  

Արմավիրի մարզպետարանը ևս փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայությունների համար «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը վճարել է 30,000 դրամ: Բացի այդ, Արմավիրի մարզպետարանի շենքի ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների համար Վահրամ Պետրոսյան Ա/Ձ-ին վճարել է  740,000 դրամ:  

Գեղարքունիքի մարզպետարանն ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության համար Ա/Ձ Դավիթ Հովեյանին վճարել է 158,000  դրամ:

Լոռու մարզպետարանը 67,000  դրամ է վճարել Քարինջի միջնակարգ դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար Ղարաքիլիսա ՍՊԸ –ին: Նույն օրը մարդատար ավտոմեքենաների ապահովագրական ծառայությունների համար «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ–ի հետ չորս անգամ նույն օրը պայմանագիր է կնքել՝ նախ 41,000  դրամի, ապա 24,000 դրամի, այնուհետև ևս երկու անգամ 41,000 դրամի, այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ 147 000 դրամի:  

Կոտայքի, Շիրակի  մարզպետարանները դեկտեմբեր ամսին գնումների որևէ պայմանագիր չեն կնքել:

Սյունիքի մարզպետարանը Առնո Մկրտչյանից 456,000 դրամի սկաներ է գնել:

Վայոց Ձորի մարզպետարանը ապահովագրավճար է կատարել փոխադրամիջոցների համար Ինգո Արմենիա ՓԲԸ-ի հետ՝ 195,000  դրամի:

Մասնագիտացված կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար մարզպետարանը 268,000 դրամի պայմանագիր է կնքել «Արնար» ՍՊԸ-ի հետ:

Տավուշի մարզպետարանը դեկտեմբերի ամսին որևէ գնում չի կատարել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса