Ուկրաինայի բնակիչն ավտոմեքենայում մանղալ է տեղադրել խորոված անելու համար (տեսանյութ)
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչը իսկական մանղալ է տեղադրել իր ավտոմեքենայի բեռնախցիկում: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ТСН հեռուստաալիքի յութուբյան ալիքում:
Ինչպես նշում է Korrespondent-ը, տղամարդը կարող է ցանկացած պահի խորոված անել ավտոմեքենայի մեջ:
Այս նպատակով նա «Զապորոժեց» մակնիշի հին ավտոմեքենա է գնել, որի շարժիչը բեռնախցիկում է՝ ի տարբերություն ավտոմեքենաների մեծամասնության:
«Նա միշտ ածուխ ու շամփուրներ է վերցնում իր հետ ու նույնիսկ քաղաքից դուրս բացօթյա կերուխումի կազմակերպման պատվերներ ընդունում»... Читать дальше...
