Քոչարյանի ազատմամբ՝ արդարադատության հանդեպ մեր հույսը մարեց ․ «Մարտի 1»-ի զոհերի հարազատներ
«Մարտի 1»-ի 10 զոհերից Սամվել Հարությունյանի ծնողներն այլևս հույս չունեն, որ մարտիմեկյան արյունալի իրադարձություններն ի վերջո կբացահայտվեն։ Հայրը՝ Էդիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մինչև երեկ կարծում էին, թե այս գործը հնարավոր է բացահայտվի, սակայն երեկ, լսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու լուրը, վերջնականապես հույսերը մարեցին. «Այսօրվա իշխանությունները Քոչարյանին բաց թողնելով՝ մեր երեխեքի արյան վրայով քայլել են։ Եթե վերևինին բռնում, բաց են թողնում, ներքևինին... Читать дальше...