Լեռնային Ղարաբաղում մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1642 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 191 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում. ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:
«Վերջին մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Սադրիչ գործողություններ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների նկատմամբ չեն գրանցվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը... Читать дальше...