Եթե կալանավորում եք Աշոտ Մինասյանի պես մարդկանց, ովքեր պաշտպանել են հայրենիքը, ո՞ւմ եք թողնում երկիրը, այն ճամարտակողների՞ն, որ փողոցներ փակելով վայրահաչում էին, թե`մենք ենք տերը մեր երկրի. Սրապիոնյան
Մենք հավաքվել ենք այստեղ՝ ցույց տալու մեր օրինապահությունը։ Այդ Դատախազությունը, որ իր հերոսի նկատմամբ կարող է կալանավորման սանկցիա տալ և այն դատավորը, որ կարող է հաստատել այդ որոշումը, խոսում է այն մասին, որ այս մարդիկ հարվածի սլաքը առաջին հերթին ուղղում են նրանց նկատմամբ, որոնք արյուն են տվել այս երկրի համար։ Այս մասին գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշման դեմ Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց բանասեր, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը։
... Читать дальше...