Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը
Հայաստանում այսօր՝ հուլիսի 7-ին, նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռը`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. Читать дальше...