Հակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունն իշխող խմբակցությանը
Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարում է, որ մեկ ամսով կասեցնում է իր մասնակցությունն իշխող խմբակցությանը։ Նա Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծանոթացել է իր ընկեր, ՔՊ խմբակցությունից օրերս հեռացված Հովիկ Աղազարյանի կյանքին առնչվող տեղեկատվությանը՝ հայտարարելով՝ այնտեղ չի գտել որևէ բան, որի համար կամաչեր իր ընկերոջ փոխարեն։ «Այնտեղ դրված չեն այնպիսի բաներ, որոնք կարելի է պետական դավաճանության քողի տակ դնել», - ասաց...