Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 մլրդ եվրոյի ֆինանսական հատկացումից
Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ կոռուպցիոն կասկածների պատճառով։ Սա առաջին դեպքն է, երբ պաշտոնական Բրյուսելը նման պատժամիջոց է կիրառում դաշինքի անդամ երկրի նկատմամբ։ Բուդապեշտը դեռևս չի մեկնաբանել ֆինանսավորման սահմանափակումները։ Գումարը ավելի մեծ՝ 19 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթի մաս է կազմում։ Եվրամիության ղեկավարությունը սկսեց արգելափակել այդ միջոցների հատկացումը Հունգարիային մեղադրելով պետական գնումների կանոնները խախտելու, վերահսկողության...