Добавить новость
ru24.net
World News
Январь
2020

««Գազպրոմ Արմենիա»-ի հիմնավորումները հեքիաթներ են, լուրջ ուսումնասիրություններ են անհրաժեշտ այս համակարգում և ծախսերի օպտիմալացում»

0

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից գազի սակագնի վերանայումն ընդամենը մտադրություն է, սակագին բարձրացնել նշանակում է սպառման ծավալները կրճատել: Սակագնի բարձրացման դեպքում մարդիկ փոխարինիչներ կփնտրեն ոչ միայն տնային տնտեսությունների, այլև բիզնեսի համար: Դա կարող է բերել աշխատատեղերի կրճատմանը և նպաստել աղքատության մակարդակի աճին՝ դրանից բխող հետևանքներով»,- ԳԱԼԱ-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Տնտեսագետն ընդգծում է. «Հայաստանը, ցավոք, չունի այլընտրանքներ այլ գազամատակարարման աղբյուրներից գազ ներկրելու, և դա 2013 թվականի դեկտեմբերին կնքված հայ-ռուսական խայտառակ պայմանագրի հետևանքն է, և եթե Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, նոր իշխանությունները պետք է մտածեն այդ խնդրի շուրջ և լուծումներ գտնեն: Այդպիսի պայմանագիր կնքել, այն էլ 30 տարով և դնել այդպիսի ծանր վիճակի մեջ երկիրը, տնտեսությունը, դա ուղղակի խելքից ու տրամաբանությունից դուրս է»:

«Գազամատակարարումը քաղաքականություն է, քաղաքական լծակ ու ճնշալծակ: Դա այդպես է, և եթե նայենք ավելի մեծ համատեքստում, թե ինչ է կատարվում այս տարածաշրջանում և աշխարհում, գազի գործոնն այսօր դարձել է որոշիչներից մեկը»:

Հարցին, թե վերջին մի քանի տարիներին գազի սակագինն ինչ տեմպերով է փոխվել և ինչ բացասական ազդեցություն է թողել տնտեսության վրա, տնտեսագետը պատասխանեց. «Գազի սակագինը մի քանի անգամ փոխվել է՝ և՛ բարձրացել է, և՛ նվազել, բայց սահմանի վրա գազի սակագինը բարձրացվել է 165 դոլարի. դա չհիմնավորված բարձրացում է, ըստ իս, և ընդհանրապես, ես կարծում եմ, որ  սահմանի վրա և սահմանից ներս սակագնի որևէ անհրաժեշտություն չկա, թեև այդ ընկերության ներկայացուցիչները խոսում են մայրուղային գազատարների վատ վիճակի մասին, այսպես ասած, հիմնավորումը կապված է այն բանի հետ, որ պետք է լինեն ներդրումներ և այլն, բայց գործող սակագինն իր բաղադրիչով, որը կապված է ամորտիզացիոն հատկացումների հետ, միանգամայն թույլ է տալիս այդ կուտակումների հաշվին, հենց գործող սակագնով իրականացնել արդիականացման ծրագիրը»:

Ըստ Ատոմ Մարգարյանի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հիմնավորումները հեքիաթներ են, լուրջ ուսումնասիրություններ են անհրաժեշտ այս համակարգում և ծախսերի օպտիմալացում դրանց հիման վրա, այդ թվում՝ չհիմնավորված կորուստները, ուռճացված աշխատակազմը:

«Աուդիտ պետք է իրականացնել, ընդ որում՝ արտաքին աուդիտ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է իրականացնի արտաքին աուդիտ, որպեսզի իրապես պարզվի, թե ինչն ինչոց է»,- եզրափակեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն օրերս հայտնել էր, որ գազի գնի շուրջ քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և չի բացառվում, որ «Գազպրոմը» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի սակագինը վերանայելու հայտով։

2019թ.-ի վերջին տեղեկություն տարածվեց, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ.-ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

2019թ. հունվարի 1-ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 ԱՄՆ դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Սպառողին գազը հասնում է 139 դրամով մեկ խորանարդի դիմաց (1000 խորանարդի հաշվով ստացվում է շուրջ 290 ԱՄՆ դոլար)։

Անահիտ Չալիկյան

 

 

The post ««Գազպրոմ Արմենիա»-ի հիմնավորումները հեքիաթներ են, լուրջ ուսումնասիրություններ են անհրաժեշտ այս համակարգում և ծախսերի օպտիմալացում» appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса