Добавить новость
ru24.net

Galatv.am (hy)

Новости от Russia24.pro

Russia24.pro Каталог
Сентябрь
2024
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Все новости

Գիտնականները պարզել են՝ ինչպես կարելի է 1 րոպեում բարելավել նստակյաց կյանք վարողների ուղեղի աշխատանքը

Galatv.am (hy) 

Պարբերաբար մեկ րոպե կքանստում կատարելը կարող է ուղեղը պաշտպանել երկարատև նստակյաց կյանք վարելու բացասական հետևանքներից։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Applied Physiology ամսագրում: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի կատարողական գործառույթները, որոնք պատասխանատու են ծրագրման, կենտրոնացման, հիշողության և առաջադրանքների կատարման համար, կարող են խաթարվել երկարատև նստած վիճակում մնալու դեպքում: Նոր աշխատանքի հեղինակները փորձ են …

Читать дальше...

Կայացել է ՔՊ նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

Galatv.am (hy) 

Նոյեմբերի 30-ին կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամներ, կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կուսակցական անդամներ։ Քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային և գաղափարախոսական բնույթի հարցեր։

Читать дальше...

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի հետ

Galatv.am (hy) 

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ: Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում ունեցած հանդիպման՝ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կիրառման և միջազգային իրավունքի …

Читать дальше...

ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպմանը Հայաստանը չի մասնակցել. ԱԳՆ խոսնակ

Galatv.am (hy) 

Սկոպյեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Սկոպյեում այսօր մեկնարկած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրեին կայացել էր ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։

Читать дальше...

Եթե ​​ես ապրեմ մամուլի տեղեկություններով, դա ինձ վրա բացասական ազդեցություն կունենա․ Թիկնիզյան

Galatv.am (hy) 

Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։ «Տեղեկություն կար, որ իտալացի սկաուտները դիտել են իմ խաղերը Ուելսի և Խորվաթիայի դեմ: Արդյոք դա ինչ-որ կերպ մոտիվացրե՞լ է ինձ: Ես ոչինչ չգիտեմ այս մասին: Եթե ​​նույնիսկ ինչ-որ մեկը գալիս է, ես աշխատում եմ ուշադրություն չդարձնել, անել իմ գործը ֆուտբոլի …

Читать дальше...

Թուրքերը հույս են հայտնել, որ ՀՀ-Ադրբեջան բանակցությունները խաղաղության համաձայնագրի կնքման կհանգեցնեն

Galatv.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել  է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որից հետո հրապարակվել է գրավոր հայտարարություն, որտեղ անդրադարձ է արվել նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ «‎Գնահատվել են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների՝ մնայուն խաղաղության պայմանագրով հանգուցալուծմանը և այդ շրջանակում Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, հարցին միջամտելու արտատարածաշրջանային դերակատարների ջանքերը»։ Նշվել է, որ Անկարան «‎աջակցելու է ամեն …

Читать дальше...

«Սպերցյանին հավաքականում խաղային դերով կարելի է համեմատել Լեմպարդի կամ Ջերարդի հետ»

Galatv.am (hy) 

Հայաստանի հավաքականի և ռուսական «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին համեմատել է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպաններ Ֆրենկ Լեմպարդի ու Սթիվեն Ջերարդի հետ։ «Էդիկը բարձրակարգ ֆուտբոլիստ է՝ ուժեղ որակներով։ Նա թիմի իսկական դիրիժորն է, ունի խաղադաշտը տեսնելու հիանալի ունակություն… Բայց առաջնությունը հաղթում է ամբողջ թիմը, ոչ թե մեկ խաղացող։ Եթե ​​«Կրասնոդարն» այսպես շարունակի, …

Читать дальше...

Մեզ անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու համար. Միրզոյան

Galatv.am (hy) 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում՝ վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և …

Читать дальше...

Պատանեկան ԱԱ․ Եվս 5 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել կիսաեզրափակիչ

Galatv.am (hy) 

Երևանում ընթացող բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ևս 5 ներկայացուցիչներ նվաճել են կիսաեզրափակիչի ուղեգիր և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։ Քառորդ եզրափակիչի մենամարտերում հաղթել են Վաղարշակ Քեյանը (48 կգ) Արեն Խառատյանը (52 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ): Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Հեղինե Պետրոսյանը (48 …

Читать дальше...

Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս վարորդը հանկարծամահ է եղել

Galatv.am (hy) 

Նոյեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Հաստոցաշինարարական գործարան»-ի մոտ վթարի հետևանքով իրենց մոտ մահացած վիճակում անհայտ քաղաքացի են տեղափոխել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ …

Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Надежда Гуськова

«Совесть не позволила»: Надежда Гуськова в юности попадала в клубы оригинальным способом






Лавров: президент Путин шутил о «поддержке Харрис»

Физикам из России запретят доступ к Большому адронному коллайдеру в Швейцарии

Министр строительства и жилищно-коммунального хозяйства РФ Ирек Файзуллин и губернатор Андрей Чибис обсудили вопросы федерального финансирования проектов в рамках реализации мастер-планов

Улетная негодность: «Витязь-Аэро» скрывала нарушения безопасности до катастрофы Ми-8