Добавить новость
ru24.net
World News
Май
2020
1
2
3 4
5
6 7 8
9
10
11 12
13
14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26 27
28
29 30 31

Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինելու. սա ամիսների, միգուցե և արդեն օրերի հարց է. Միհրան Հակոբյան

0

«Միան նոր ձևավորվող փաշինյանական հաճախորդների խմբակին է թույլատրվելու ընդդիմություն լինել ու հենց հաճախորդների պահանջով է ժողվարչապետը փորձելու վերջնականապես գրպանել դատական իշխանությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Միհրան Հակոբյանի գրառոմն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մի փոքր կանխատեսում անեմ: Կառավարչական աղետի ու սովի մատնված ժողովրդի հարցերը բարձրաձայնող ընդդիմադիրներին ժողվարչապետը աննախադեպ ու աննորմալ ռեպրեսիաների է ենթարկելու: Խորհրադարանական ընդդիմությունից օրինակ՝ Ծառուկյանի շրջապատին ժողվարչապետը կալանավորելու է, հարկայինով մտնելու է բիզնեսներ ու հաշիվների վրա կալանքներ դնի: Մարուքյանին ու նրա պատգամավորներին պերմանենտ ծեծելու է: Արտախորհրդարանական ուժերի մասով նույնպես ոչնչի առաջ չի կանգնելու: Անխտիր բոլորին փորձելու է կալանավորել: Փոխարենը՝ հենց հիմա գրպանային ընդդիմություն է ձևավորում: Ժողվարչապետի հաճախորդները ձևանալու են ընդդիմություն, լռելով ժողովրդի օրհասական սոցիալական վիճակի մասին, փուլային տարբերակով ազատագրված շրջանները Ադրբեջանին զիջելու մասին, և ընդդիմության դիրքերից վերջնագրերով պահանջելու են վեթթինգ իրականացնել ու Սահմանադրական դատարանի «հարցը լուծել»:

Սա է միակ դիակուրսը, որ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում է: Մնացածը՝ ժողվարչապետի իշխանության կենսաբանակ մահվան գրանցման մասին է: Այլ կերպ ասած՝ միան նոր ձևավորվող փաշինյանական հաճախորդների խմբակին է թույլատրվելու ընդդիմություն լինել ու հենց հաճախորդների պահանջով է ժողվարչապետը փորձելու վերջնականապես գրպանել դատական իշխանությունը: Միայն թե Փաշինյանն ու իր հաճախորդները իսկականից «տեղը չեն բերում»:

Սրանք ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ գնացքը վաղուց գնացել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը կարելի է փրկել միայն ու միայն մեկ պարագայում՝ Հայաստան առանց Նիկոլ Փաշինյան անձի վարչապետության: Այլ տարբերակ ուղղակի չկա: Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինելու: Եվ դա ամիսների, միգուցե և արդեն օրերի հարց է»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса