Добавить новость
ru24.net
World News
Август
2020
1
2
3
4 5 6 7 8 9 10
11
12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Արձանագրված խախտումների հիմքով ՔՏՀԱՏՄ-ի կողմից 24 ժամով կասեցվել է 8 տրանսպորտային միջոցի գործունեություն

0

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` Տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի ժամանակավոր կասցնելու համար։

Արդյունքում՝ օգոստոսի 21-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 75 Ա , N 58, N 33 համարի երթուղիները սպասարկող թվով 8 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններ մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։ Մասնավորապես Արցախի և Մաշտոցի պողոտաների ողջ երկայնքով և հարակից կանգառներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։ Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ և միկրոավտոբուսներ։

Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:

The post Արձանագրված խախտումների հիմքով ՔՏՀԱՏՄ-ի կողմից 24 ժամով կասեցվել է 8 տրանսպորտային միջոցի գործունեություն appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса