Նոյեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ անչափահաս մի աղջկանից փող են շորթել։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ մի երիտասարդ, այսպես ասած՝ կոտրել է աղջկա սոցկայքերից մեկի էջը, նրա լուսանկարները ֆոտոշոփ արել ու մերկ լուսանկարները չտարածելու համար փող պահանջել. նախնական տվյալներով՝ 300 հազար դրամ։ Գումարը մաս-մաս փոխանցելու շուրջ պայմանավորվել են։ Երիտասարդը աղջկան քարտային հաշվեհամար է …
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ անչափահաս մի աղջկանից փող են շորթել։ Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ մի երիտասարդ, այսպես ասած՝ կոտրել է աղջկա սոցկայքերից մեկի էջը, նրա լուսանկարները ֆոտոշոփ արել ու մերկ լուսանկարները չտարածելու համար փող պահանջել. նախնական տվյալներով՝ 300 հազար դրամ։ Գումարը մաս-մաս փոխանցելու շուրջ պայմանավորվել են։ Երիտասարդը աղջկան քարտային հաշվեհամար է հայտնել։
Նոյեմբերի 15-ին ու 21-ին աղջիկը փոխանցել է համապատասխանաբար՝ 17 հազար 100 ու 12 հազար 900 դրամ։ Ոստիկանության Մարտունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ կերպով պարզել են երիտասարդի ինքնությունը։
Ոստիկանները պարզել են նաև, որ աղջկան տրված քարտային հաշվեհամարը պատկանում է կասկածվողի ընկերոջը։ Վերջինս փողը ստացել ու փոխանցել է նրան։ Երիտասարդները հրավիրվել են ոստիկանության Մարտունու բաժին ու ներկայացվել տարածքային քննչական բաժին, որտեղ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է կատարվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Представлен кооперативный геймплей Warhammer 40,000: Space Marine 2
Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х
Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами
Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”
Дипломатическая бизнес-встреча «Россия - Африка» прошла в Белом Особняке Villa Barvikha
Источник сообщил о госпитализации чрезвычайного посла Зимбабве в РФ Мутинири
Элистинцы могут получить бумажные деньги или положить мелочь на счёт
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
С начала года более 4,7 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг
"Лето в Москве": как в учреждениях культуры Москвы отметят День защиты детей