Բելուչիի, Լոպեսի և 50+ տարիքի այլ աստղերի շլացուցիչ գեղեցկության գաղտնիքները
Ամբողջ աշխարհը հիանում է այս հմայիչ դերասանուհիներով: Ասես ժամանակն անկարող լինի, և տարեցտարի նրանք ավելի լավ տեսք են ունենում: Մոնիկա Բելուչին, Ջենիֆեր Լոպեսը և այլ աստղեր բացահայտել են գեղեցկության և երիտասարդության իրենց գաղտնիքները: Քեթրին Զետա—Ջոնս Հոլիվուդյան դերասանուհին այն քչերից է, ով չի դիմում պլաստիկ վիրաբույժների օգնությանը: Նա բնական ճանապարհով պահպանում է իր գեղեցկությունը: Գաղտնիքը խնամքի …
The post Բելուչիի, Լոպեսի և 50+ տարիքի այլ աստղերի շլացուցիչ գեղեցկության գաղտնիքները appeared first on ԳԱԼԱ.
Ամբողջ աշխարհը հիանում է այս հմայիչ դերասանուհիներով: Ասես ժամանակն անկարող լինի, և տարեցտարի նրանք ավելի լավ տեսք են ունենում: Մոնիկա Բելուչին, Ջենիֆեր Լոպեսը և այլ աստղեր բացահայտել են գեղեցկության և երիտասարդության իրենց գաղտնիքները:
Քեթրին Զետա—Ջոնս
Հոլիվուդյան դերասանուհին այն քչերից է, ով չի դիմում պլաստիկ վիրաբույժների օգնությանը: Նա բնական ճանապարհով պահպանում է իր գեղեցկությունը: Գաղտնիքը խնամքի մեջ է: Քեթրինը նախընտրում է ժողովրդական բաղադրատոմսերը, քան թանկարժեք քսուքները: Ամիսը մի քանի անգամ նա իր համար պատրաստում է ելակի և արքայախնձորի միջուկից պատրաստված դեմքի դիմակ: Մրգային թթուների շնորհիվ այդ խառնուրդը հիանալի կերպով թարմացնում է դեմքը՝ մաշկը դարձնելով ավելի հարթ և նուրբ:
Աստղը չի անտեսում առօրյան: «Ես հավատում եմ, որ գեղեցկությունը գալիս է ներսից: Ես ինձ գեղեցիկ չեմ զգում, եթե բավարար չափով չեմ քնում: Երեկոյան ժամը 9-ին եմ քնում, սակայն շուտ եմ արթնանում և ժամանակ ունեմ ամեն ինչի համար: Եվ միայն այդ պատճառով ես ինձ հիանալի եմ զգում և գերազանց տեսք ունեմ»,- նշում է Քեթրինը:
Սալմա Հայեկ
Ֆրանսուա-Անրի Պինոյի կինն ընդգծում է, որ իր բախտը շատ է բերել գենետիկայի հարցում: Բայց նա դրանով չի բավարարվում և փորձում է պահպանել բնական նվերը: Սալման ունի գեղեցկության պահպանման մի քանի կանոն, որոնց հետևում է արդեն 20 տարի: Նախ, նա իրեն թույլ չի տալիս անկողին մտնել առանց դիմահարդարումը մաքրելու, որքան էլ որ հոգնած լինի: Երկրորդ, երբեք չի լվացվում առավոտյան, եւ դա օգնում է պահպանել մաշկի խոնավության մակարդակը:
«Ես ուրախ եմ, երբ ուտում եմ: Ես չեմ օգտագործում բոտոքս: Գիտե՞ք ինչու: Քանի որ ես ուտում եմ: Ես ուտում եմ ճարպեր, բանջարեղեն, ամեն ինչ: Չափից շատ մարզվելը և բավարար քանակությամբ սնունդ չօգտագործելը կարող է արագ վնաս հասցնել ձեր մաշկին, եւ այն կսկսի ծերանալ: Եվ հետո դուք դժբախտ տեսք կունենաք»,- ասում է Հայեկը:
Ջենիֆեր Լոպես
Աստղը հաճախ գլխավորում է ամենագեղեցիկ արտիստների վարկանիշային ցուցակները: Ջենիֆերը լավ է հոգ տանում իր մասին, զբաղվում է սպորտով և ճիշտ է սնվում: Գեղեցկության պահպանման որոշ գաղտնիքներ նրան թույլ են տալիս դեմքի մաշկը պահել անթերի վիճակում: Երգչուհին հրաժարվել է ալկոհոլից, կոֆեինից և նիկոտինից: Դա հիանալի է նրա մաշկի առողջության և գեղեցկության համար: Բացի այդ, նա երբեք չի անտեսում արևապաշտպանիչ միջոցները, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները նպաստում են մաշկի վաղաժամ ծերացմանը:
«Այսպես թե այնպես, միեւնույն է, դուք կծերանաք: Բայց դուք ազատ եք որոշելու, թե որքան կտեղաշարժվեք, կաշխատեք, որքան ակտիվ կլինեք ՝ մտավոր, ֆիզիկական եւ սոցիալական տեսանկյունից: Դա միայն ձեր ընտրությունն է: Եվ դուք կարող եք ուժեղ եւ գեղեցիկ մնալ»,-նշում է արտիստուհին:
Մոնիկա Բելուչի
Իտալուհին հայտնի է իր գեղեցկությամբ: Նա չի խորշում բնական ծերացումից և չի շտապում պլաստիկ վիրաբույժների մոտ: Բայց նա հավատարիմ է պարզ կանոններին, որոնք խստորեն պահպանում է: Մոնիկան սկրաբով և նուշի յուղով տնական դիմակով շաբաթը երկու անգամ մանրակրկիտ մաքրում է դեմքը: Բացի այդ, դերասանուհին միշտ խոնավացնում է մաշկը քսուքով ՝ կանխելով դրա չորացումը:
«20 տարեկանում գեղեցիկ լինելը բնական է: Բայց երբ դու գեղեցիկ ես 35 կամ 45 տարեկան հասակում, դա արդեն կյանքի դիրքորոշում է»,-ընդգծում է Բելուչին:
Ջենիֆեր Էնիսթոն
«Ընկերներ» սերիալի աստղը վերջին 20 տարվա ընթացքում գործնականում մնացել է անփոփոխ: Բացի սովորական խորհուրդներից, որ անհրաժեշտ է կանոնավոր մարզվել և ճիշտ սնվել, արտիստուհին նաև պահպանում է ոչ այնքան ավանդական կանոններ: Օրինակ, նրա պայուսակում և մեքենայի մեջ միշտ կա խոնավացնող լոսյոն: Դա օգնում է պահպանել մաշկի խոնավության օպտիմալ հավասարակշռությունը: Դեմքի գույնը բարելավելու համար նա օգտագործում է հետևյալ մեթոդը. սառը ջուրը պետք է 25 անգամ շփել դեմքին. դա օգնում է ազատվել այտուցներից և մաշկին թարմություն է հաղորդում:
«Մենք հասկանում ենք, որ պետք է առողջ օրգանական սնունդ ուտել, շատ ջուր խմել, սահմանափակել շաքարի և վատ ճարպերի օգտագործումը: Նախկինում մարդիկ պարզապես չգիտեին այդ մասին: Բացի այդ, չկային մաշկի խնամքի ժամանակակից տեխնոլոգիաներ»,- նշում է Ջենիֆերը:
The post Բելուչիի, Լոպեսի և 50+ տարիքի այլ աստղերի շլացուցիչ գեղեցկության գաղտնիքները appeared first on ԳԱԼԱ.