Добавить новость
ru24.net
World News
Апрель
2021

Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

0
Այսօր՝ ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250  մակնիշի  62 PP 622 համարանիշի  ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «ԿԻՆՈՆԱԻՐԻ»-ի դիմաց,  բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բախումից հետո Toyota-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  Toyota Corolla և KIA  մակնիշի ավտոմեքենաներին:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝  դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ   Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում  է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված  Toyota-ն պատկանումէ Արարատ 73 լեգենդար ֆուտբոլային թիմի  ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The post Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев отреагировал на слова Циципаса о том, что его вымотала интенсивность ATP-тура






Новый фигурант дела Кириллова отсидел 15 суток за мат возле миграционного центра

Владимир Ефимов: ТиНАО лидирует по количеству оформленных договоров долевого участия

В Москве начали готовить запуск второго беспилотного трамвая

Парад планет смогут увидеть жители Бурятии 21 января