Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Փրփուրը բերանին հակամարտություն չես կարգավորի. Ավստրիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի «անեծքը»

0

Փրփուրը բերանին հակամարտությունը Մերձավոր Արեւելքում չես կարգավորի, Թուրքիան պետք է նպաստի իրավիճակի դեէսկալացմանը, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ երեքշաբթի հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «անեծքը»:

Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանը, քանի որ այդ երկրի դաշնային գերատեսչություններում բարձրացվել են Իսրայելի դրոշները:

«Փրփուրը բերանին Մերձավոր Արեւելքի հակամարտությունը չես կարգավորի: «ՀԱՄԱՍ»-ն ահաբեկչական կազմակերպություն է, եւ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի նրանք մեզ գործողությունների օրենք պարտադրեն»,- հայտարարել է Շալենբերգը:

Նրա խոսքերով՝ կառավարությունների, այդ թվում՝ ավստրիականի դեմ ուղղված նման հարձակումներով, թուրք քաղաքական գործիչները հերթական անգամ ցույց են տալիս «օրենքի իրենց սարսափեցնող ըմբռնումը»:

Էրդողանի խոսքերից հետո Ավստրիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: «Նախագահ Էրդողանի այդ անհեթեթ հայտարարություններից հետո Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝  Ավստրիայի դիրքորոշումը հստակ կերպով փոխանցելու համար»,-հայտնել են նախարարությունից:

Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի որոշմամբ Իսրայելի դրոշը բարձրացվել էր կանցլերի դաշնային գերատեսչության շենքի վրա՝ ի նշան Իսրայելի հետ համերաշխության: Կանցլերի գրասենյակի օրինակին էր հետեւել նաեւ Ավստրիայի ԱԳՆ-ն:

The post Փրփուրը բերանին հակամարտություն չես կարգավորի. Ավստրիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի «անեծքը» appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Циципас одержал первую победу в финалах турниров ATP-500 после 11 поражений






Овчинский: расселен первый дом по программе реновации в Останкинском районе

Автоэксперт Солдатов назвал недостатки камер-треног на дорогах

Собянин рассказал о реставрации Швейцарского домика в усадьбе Кусково

Жительница столицы поверила, что благодаря саратовцу станет владелицей дома, а потом пошла в полицию