Добавить новость
ru24.net
World News
Май
2021

Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

0

Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը մայիսի 17-ին Մոսկվա-Երևան թիվ N չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել էր  ԱԱԾ մեկուսարան, ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին», — փոխանցեցին գլխավոր դատախազությունից։

The post Գագիկ Բեգլարյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Андрей Рублёв и Карен Хачанов вышли в четвертьфинал парного турнира в Гонконге






Звезда «Зимородка» Таро Эмир Текин прилетел в Москву: фото с фанатками

Путин из Кремля обратился к россиянам с новогодним поздравлением

«Роскосмос» показал спутниковый снимок циклона, накрывшего Москву 31 декабря

Итоги БНК: добрые истории