Добавить новость
ru24.net
World News
Июль
2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 10 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

0

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 21:30-ի սահմաններում, Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարար ջոկատի փրկարարները:

Opel-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:

Օպերատիվ են գործել Աբովյանի, Նոր Հաճնի և Բյուրեղավանի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին, այդ թվում՝ երեխաների, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, տեղափոխվում են ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The post Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա 10 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса