Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Ադրբեջանի «ազգային հերոսին» դանակահարել են՝ պարտքով գումար չտալու համար

0

Հարձակում է կատարվել Ադրբեջանի «ազգային հերոս» Ռասիմ Աքպերովի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Միջադեպը տեղի ունեցել Ադրբեջանի Գերանբոյ քաղաքի կենտրոնում՝ թեյարանում: Հարձակվողը դանակով 4 հարված է հասցրել Աքպերովին, հայտնել է նրա որդին՝ Աղա Աքպերովը:

Ռասիմ Աքպերովը Գանձակի կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր:

Նախնական տվյալներով՝ դանակահարողը՝ Խալիկ Մամեդովը,  բնակիչների շրջանում հայտնի է որպես թմրանյութ օգտագործող անձ:

Մամեդովը պարտքով գումար է խնդրել Աքպերովից, եւ մերժում ստանալով՝ դանակի մի քանի հարված է հասցրել «ազգային հերոսին», որից հետո հանձնվել ոստիկանությանը:

Խալիկ Մամեդովը ձերբակալվել է, կատարվում է  քննություն:

 

The post Ադրբեջանի «ազգային հերոսին» դանակահարել են՝ պարտքով գումար չտալու համար appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса