Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

ԱՄՆ-ում նորապսակները հաշիվ-ապրանքագիր են ուղարկել իրենց հարսանիքի այն հյուրերին, որոնք վստահեցրել են, որ գալու են, բայց չեն եկել

0

Ամերիկյան Չիկագոյում բնակվող նորապսակ զույգը սոցցանցերում բուռն քննարկումների առիթ է տվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ամուսինները հաշիվ-ապրանքագիր են ուղարկել իրենց հարսանեկան արարողության այն հյուրերին, որոնք հաստատել են, որ գալու են, սակայն չեն ներկայացել:

Ինչպես գրում  է Oddity Central-ը,  44-ամյա Դագ Սայմոնսն ու նրա կինը 109 հյուր են կանչել արարողությանը, որն անցկացվել է Ճամայկայի Royalton Negril Resort & Spa հյուրանոցում:

Հրավիրյալներից ոմանք մի քանի անգամ հաստատել են, որ անպայման գալու են, սակայն ի վերջո չեն ներկայացել: Վիրավորված զույգը որոշել է հաշիվ-ապրանքագիր կազմել ու հրապարակել սոցցանցերում:

Ըստ հաշիվ-ապրանքագրի՝ բացակայած հյուրերը պետք է վճարեն 120 կամ երկու հոգու դեպքում՝ 240 դոլար: 

Փեսացուն պատմել է, որ հաշիվ-ապրանքագիր պահանջելու մտահաղացումը հենց այնպես չի առաջացել. ըստ նրա՝ հյուրերից նախապես մի քանի անգամ ճշտել են՝ արդյոք կկարողանան գալ Ճամայկա, և նրանք վստահեցրել են, որ այո:

«Մի՞թե հնարավոր չէր մեզ նախապես տեղեկացնել»,-բողոքել է տղամարդը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса