Ֆրանսիան մինչև 25 կանանց անվճար հակաբեղմնավորիչներ կտրամադրի
Ֆրանսիան հունվարի մեկից սկսած` մինչև 25 տարեկան երիտասարդ կանանց անվճար հակաբեղմնավորիչներ կտրամադրի, ինչին պետությունը տարեկան 21 մլն եվրո կհատկացնի:
Ինչպես գրում է france24.com-ը, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վեռանը:
«Երիտասարդ կանանց շրջանում հակաբեղմնավորիչների օգտագործման ցուցանիշի անկում կա և դա մեծամասամբ պայմանավորված է ֆինանսական պատճառներով»,-ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ անթույլատրելի է, որ կանայք չեն կարող պաշտպանել իրենք իրենց, չեն կարող հակաբեղմանավորիչ ձեռք բերել դրա թանկության պատճառով:
Ներկայում Ֆրանսիայում անվճար հակաբեղմավորիչներ են տրամադրվում մինչև 18 տարեկաններին:
