Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Պատանդառել էր 13 մարդու. «Վրաստանի բանկի» վրա հարձակվողը մեղադրվում է ահաբեկչության մեջ

0

Կախեթիի շրջանի Քվարելի փոքրիկ քաղաքում «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա հարձակված զինված տղամարդու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է newsgeorgia.ge-ն:

Պատանդներին ազատելու և հարձակվողին ձերբակալելու գործողությունն անցել է առանց արյունահեղության և անգամ առանց կրակոցի:

«49-ամյա տղամարդը մեղադրվում է ահաբեկչական նպատակներով պատանդներ վերցնելու և ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու մեջ»,-հայտնել են ՆԳՆ-ից:

Ձերբակալվածը հարեւան Թելավիի մունիցիպալիտետի բնակիչ է:

Զինված տղամարդը ցերեկը ներխուժել էր Քվարելիի Ճավճավաձե փողոցում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և պատանդ վերցրել 13 մարդու՝ պահանջելով մեծ գումար:

Տեղում անմիջապես մոբիլիզացվել են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները և սկսվել են օպերատիվ-քննչական միջոցառումները:

Իրավապահների եւ պատանդառուի միջև բանակցությունների արդյունքում հարձակվողն ազատ է արձակել բոլոր պատանդներին, ինչից հետո նրան ձերբակալել են:

Քննություն է տարվում երեք հոդվածով ՝ «Հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, պահեստավորում, կրում, արտադրություն, փոխադրում, վաճառք», «Ահաբեկչական գործողություն», «Ահաբեկչական նպատակներով պատանդներ վերցնելը»:

The post Պատանդառել էր 13 մարդու. «Վրաստանի բանկի» վրա հարձակվողը մեղադրվում է ահաբեկչության մեջ appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса