Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Մորուքի պաշտպանիչ հատկությունը, քաղաքական գործիչների ճարպակալման «պատճառները» և այլ բացահայտումներ. հայտնի են «Շնոբելյան մրցանակի» դափնեկիրները

0

Առցնաց ձևաչափով կայացել է «Շնոբելյան մրցանակի» հանձնման արարողությունը, որը հայտնի է որպես «հականոբելյան մրցանակ»: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մրցանակի դափնեկիր են դարձել 24 երկիր ներկայացնող գիտնականները:

Մասնավորապես, «Շնոբելյան խաղաղության մրցանակի» են արժանացել ամերիկացի գիտնականները, որոնք գիտափորձի արդյունքում ապացույցներ են հայտնաբերել, որ տղամարդկանց մորուքը կարող է պաշտպանել դեմքին ստացած հարվածներից:

Մրցանակը տրվում է գիտական հետազոտությունների համար, որոնք «նախ ստիպում են ծիծաղել, ապա՝ մտածել»: Մասնագետները նշում են, թեև հետազոտություններից շատերը, որոնք արժանանում են այս մրցանակին, առաջին հայացքից  անիմաստ են թվում, դրանցից շատերն այնուամենայնիվ գիտական արժեք ունեն:

Տնտեսության ոլորտում մրցանակի են արժանացել եվրոպացի գիտնականները, որոնք ապացուցել են, որ քաղաքական գործիչների ճարպակալման մակարդակը փոխկապակցված է երկրում կոռուպցիայի մակարդակի հետ:

Քիմիայի գծով մրցանակի է արժանացել գերմանացի, բրիտանացի, հույն, ավստրալացի գիտնականների խումբը, որոնք ուսումնասիրել են կինոթատրոններում օդի քիմիական բաղադրությունը՝ պարզելու համար՝ կա արդյոք կապ հանդիսատեսի արտադրած հոտերի և ֆիլմում ցուցադրվող բռնության, հակասոցիալական վարքի, թմրանյութի օգտագործման տեսարանների միջև:

Էկոլոգիայի գծով մրցանակ են ստացել իսպանացի և իրանցի գիտնականները տարբեր երկրներում մայթերին նետված մաստակների վրա առկա մանրէների գենետիկ վերլուծություն անելու համար:

Ինչպես նշում են կազմակերպիչներն, ընդհանուր առմամբ, 10 մրցանակ է շնորհվել:  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Елена Рыбакина взлетела в чемпионской гонке WTA






Новосибирск стал вторым городом России по количеству спортзалов на 10 тысяч человек

Анастасия Волочкова провела в Щелкове благотворительное шоу

Хулиган объяснил, зачем разбил лобовое стекло машины фигуристки Нугумановой

Пореченков и Масленников затеяли «Богатырские игры»