Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Ռուս խաղաղապահներն ավելի քան 180 հա տարածք են ականազերծել ԼՂ Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ

0

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն բնակավայրի հարակից տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հա հարակից տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:

Հաղորդվում է, որ 2,5 ամսում սակրավորների կողմից մաքրվել և ականազերծվել է ավելի քան 180 հեկտար տարածք Մաճկալաշեն, Խերխան, Հերհեր, Կոլխոզաշեն  բնակավայրերում, որոնք տեղակայված են կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Տեղանքի ականազերծումն իրականացվել է գյուղատնտեսական աշխատանքների կատարման և ընտանի կենդանիների արածեցման համար:

Ընդհանուր առմամբ, մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 139 պայթյունավտանգ առարկա:

Ականազերծման աշխատանքների իրականացման համար զինծառայողներն օգտագործում են ОВР-2 ականազերծման պաշտպանիչ համալիրները և ИМП-С2 որոնող սարքերը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները ստուգել են 1937 շինություն, մաքրվել է ավելի քան 683 կմ ճանապարհ և ավելի քան 2281 հեկտար տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել է 25 803 պայթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Теннисистка Потапова поднялась на одну позицию в рейтинге WTA






В Красноярске задолжавшую свыше 2 млн рублей должницу приставы забрали прямо из салона красоты

Почему Ирина Гринева хотела в монастырь, а потом сбежала

повесил свой сюртук на спину стула музыкант

Как выглядят пять самых дорогих продаваемых в 2025 году домов России