Ֆրանսիայում ուժեղ հրդեհ է բռնկվել մետաղագործական ձեռնարկության տարածքում
Ֆրանսիայի հարավում գտնվող Արյեժ դեպարտամենտի իշխանությունները հայտնել են Aubert&Duval մետաղագործական ձեռնարկության տարածքում բռնկված ուժեղ հրդեհի մասին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, իշխանությունները մտավախություն ունեն, որ թունավոր նյութերի արտահոսք տեղի կունենա, սակայն գործարանի հարակից շրջաններից բնակիչներ տարհանում դեռևս չի իրականացվում: Նրանց խորհուրդ են տվել մնալ տներում:
«Այսօր առավոտյան Aubert&Duva գործարանի 400քառ. մետր մակերեսով շենքում բռնկվել է թթվային պարունակություն ունեցող տարան: Կրակը կլանել է ող կառույցը, անձնակազմը տարհանվել է»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ: