Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Թալիբները հերքել են լուրը, որ Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալությունը սեպտեմբերի 11-ին է  

0

«Թալիբան» շայրահեղական շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Ինամուլլահ Սամանղանին հայտարարել է, որ լուրերը, ըստ որոնց՝ Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ տեղի ունեցած ահաբեկչությունների 20-ամյա տարելիցի օրը, չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, Սամանղանիի խոսքով՝ նոր կառավարության երդմնակալությունը չեղարկվել է մի քանի օր առաջ: Կառավարության մի մասը, որի կազմն ավելի վաղ հայտարարվել էր, արդեն աշխատանքի է անցել:

Աղբյուրը հիշեցնում է, որ երդմնակալության արարողությանը հրավիրված երկրների թվում էին Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը, Իրանը և Կատարը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների ժամանակ երկու օդանավ է ուղարկվել Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակների ուղղությամբ, ևս մեկ օդանավ՝ Պենտագոնի: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Ալ-Քաիդա» խմբավորումը, որի դեմ պայքարի համար ԱՄՆ զորք մտցրեց Աֆղանստան:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Чесноков

Чесноков: победа Александровой над Соболенко - один из лучших матчей в карьере






Состоялся релиз аниме-гачи Enigma of Sépia для взрослых (промокоды внутри)

Где провести выходные в Северном округе: подборка бесплатных активностей для жителей

В Театре Дениса Матросова пройдет премьера спектакля «Комедианты. Осколки шоу-бизнеса»

Синоптики пообещали аномальную теплую весну и раннее цветение в России