Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Թրամփը Fox News-ի եթերում հայհոյել է Ցուկերբերգին (տեսանյութ)

0

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում անպարկեշտ հայտարարություն է արել միլիարդատեր, Facebook  ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի վերաբերյալ:

ԱՄՆ 45-րդ նախագահը Ցուկերբերգին վիրավորել է այն ժամանակ, երբ խոսել է Facebook-ի կողմից սոցկայքում իր պաշտոնական էջի մշտական արգելափակման մասին: Հայտնի է, որ նախկին նախագահի էջն արգելափակվել է այս տարվա հունվարին նրա աջակիցների կողմից Կոնգրեսի շենքի գրոհից հետո: Ընկերությունում նշել են, որ այն ժամանակ գործող նախագահը խախտել է բովանդակության վերաբերյալ իրենց կանոնները:

«Մենք դատի ենք տալիս Twitter-ին, Facebook-ին, Google-ին: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ, խնդրում ենք միանալ», - ասել է Թրամփը:

«Այս մարդիկ հիվանդ են», - հավելել է նա՝ նախքան Ցուկերբերգին ուղղակիորեն անդրադառնալը:

«Նա Սպիտակ տուն էր գալիս հետույքս համբուրելու համար, և ես ասում էի. «Օ՜, դա լավ է: Ես ընդունում եմ Facebook-ի ղեկավարին՝ իր սիրալիր տիկնոջ (Պրիսցիլա Չանի) հետ»: Նրանք գալիս էին և ճաշում էին ինձ հետ Սպիտակ տանը: Եվ հետո տեսնում ենք, թե ինչ են նրանք անում իմ և հանրապետականների հանդեպ (արգելափակում են Facebook-ում), և դա պարզապես ինչ -որ տեղ խենթություն է: Բայց աշխարհն այդպես է աշխատում»,-ասել է Թրամփը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Стало известно место Рыбакиной в мировом рейтинге после сенсации






Фронтовой артист Джанго: очень многое в России зависит от госслужащих

Два вагона поезда сошли с рельсов в Подмосковье

Жители Челябинска считают достойной пенсию в 49 тысяч рублей

Безликая глыба? Родные жертв теракта в «Крокусе» в шоке от мемориала