Հուլիսի 28-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարեց Անկարայի և Բաքվի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման և համատեղ թյուրքական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասին: Քաղաքական գործչի հայտարարությունը կատարվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատվիրակությունների՝ Ադրբեջան այցի շրջանակում, ինչը լրացուցիչ կշիռ է հաղորդել ադրբեջանական քաղաքական էլիտայի թուրքամետ իշխող շրջանակներին ուղղված ուղերձին, գրում է Greek City Times պարբերականը:
Մինչդեռ ոչ միայն տարածաշրջանային, այլև արևմտյան հեղինակավոր փորձագետները համոզված են, որ նման նախաձեռնությունները, Բաքու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձակ այցերի հետ մեկտեղ, հաստատում են ադրբեջանական քաղաքական իսթեբլիշմենթի և անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Անկարայից կախվածության ուժեղացման փաստը:
Այս առումով, այն հարցը, թե արդյո՞ք Ադրբեջանը կփրկի իր անկախությունը միջազգային հարաբերությունների կամ ինքնիշխանության հարցերում «ավագ եղբայր» Թուրքիայից, դառնում է քաղաքագետների արդարացված մտահոգության աղբյուր: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից աճում է բոլոր ոլորտներում՝ ռազմական, տնտեսական, սոցիալական և հումանիտար: Փորձագետները մատնանշում են Ադրբեջանում հաստատվելու Անկարայի ձգտումը՝ օգտագործելով մեխանիզմներ, ինչպես վերջերս ստորագրված Շուշիի հռչակագիրը:
Երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան կարող է սեփական ռազմակայանը ստեղծել Ադրբեջանի տարածքում (նաև դա անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի կոշտ արձագանքին): Հետևաբար, ավելի ու ավելի նկատելի է դառնում Ադրբեջանը որպես Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոսի համարժեքի վերածելու հեռանկարը, որն իրականում ավելի շատ նման է թուրքական նահանգի:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող և Կովկասագիտության գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը կարծում է, որ նման սցենարը օրգանապես տեղավորվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող՝ կախյալ պետությունների կոնգլոմերատ կառուցելու քաղաքականության մեջ: Սակայն, Թուրքիայի կողմից Ադրբեջանի փաստացի կլանումը հակասում է Իրանի շահերին, որը մնում է Անդրկովկասի առանցքային խաղացողը`թուրքերի հետ միասին:
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական վերլուծաբան Ռոլանդ Բենեդիկտերը, մեկնաբանելով ներկա իրավիճակը, ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ավելի ու ավելի կախված լինել Թուրքիայից: Նրա խոսքով՝ Անկարան Բաքվին դիտարկում է որպես գործիք՝ իր հավերժական տարածաշրջանային մրցակցի՝ Իրանի դեմ, և դա բացասաբար է անդրադառնում ադրբեջանա-իրանական հարաբերությունների և տարածաշրջանային կայունության վրա: Արդյունքում, այժմ ակնհայտ է դառնում, որ Էրդողանի դրդմամբ Ադրբեջանը ստիպված է հետևել Թուրքիայի քաղաքականությանը Իրանի և այլ երկրների հետ հարաբերություններում: Միևնույն ժամանակ, Անկարայի կողմից հարևան պետության կլանման գործընթացը զգալիորեն արագացել է, և դա մոտ ապագայում կարող է հանգեցնել ադրբեջանական ազգային ինքնության և, ի լրումն, միջազգայնորեն ճանաչված տարածքի մասերի կորստի:
Clair Obscur: Expedition 33 creative director speaks about the dark fantasy RPG's stunning Unreal Engine 5 graphics: 'It’s a key foundation for the studio to really look for the latest technology'
10 tips to get started in Star Wars Outlaws
Asus ROG Zephyrus G16 (2024) GA605 review
Мафия-НН: В уютном ресторанчике в центре города встретились девять одноклассников, чтобы отпраздновать Новый Год и провести веселый вечер
Художник из Симферополя Виктор Нефедов создаст в Нальчике граффити на площади 260 квадратных метров
Книжная выставка
«Без меня народ не полный…»
к 125-летию со дня рождения А.П.Платонова,
русского и советского писателя, поэта и публициста, драматурга.
В ДТП под Симферополем погибли два человека
В Симферополе устроят семейный фестиваль «До свидания, лето!»