Ավելի արդյունավետ է. վրացի քաղաքական գործիչը նախընտրական գովազդը տեղադրել է Pornhub-ում
Վրացի քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իր նախընտրական գովազդը տեղադրել է հայտնի Pornhub պոռնո կայքում: Համապատասխան լուսանկարը հայտնվել է Facebook-ում:
Բաների վրա պատկերված է քաղաքական գործչի դեմքը և նրա ընտրական համարը՝ 45: Բացի այդ, կա պոռնոդերասաններից մեկի լուսանկարը:
Ինքը՝ Ջափարիձեն, պնդում է, որ նման գովազդը սովորականից շատ ավելի արդյունավետ է: Նա նման եզրահանգումների է եկել սեփական փորձից :Հատկանշական է, որ2018 -ի նախագահական ընտրություններից առաջ Ջափարիձեն կրկին գովազդ էր տեղադրել Pornhub-ում:
Ջափարիձեն նախկինում ղեկավարում էր «Գիրչի» կուսակցությունը, որը հանդես էր գալիս երկրում մարիխուանայի օրինականացման օգտին: