Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Անդրկովկասում ամենամեծը. Վրաստանի վարչապետը նոր թունելի կառուցումը որակել է որպես «դարի նախագիծ»

0

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դարի նախագիծ է որակել ինը կիլոմետրանոց թունելի և Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որոնք Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտան Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սա իսկապես դարի նախագիծ է, որովհետև տարվա մեջ հարյուր օր այդ ճանապարհը փակ է: Համապատասխանաբար, այդ նախագիծը կարևոր է ինչպես մեր երկրի ու բնակչության, այնպես էլ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի համար»,-հայտարարել է Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Կվեշեթի-Կոբի ինը կիլոմետրանոց թունելի կառուցման մեկնարկի արարողությանը:

Վարչապետի խոսքով՝ այս ճանապարհով օրական կտեղաշարժվի 3,4 հազարական մեքենա: Դրանցից 70 տոկոսը՝ մարդատար ավտոմեքենաներ, իսկ մնացածները՝ բեռնատար:

«Սա ամենամեծ թունելն է Անդրկովկասում, դրա երկարությունը կազմում է ինը կիլոմետր և իր պարամետրերով եզակի է ամբողջ աշխարհում»,-նշել է Ղարիբաշվիլին: Նախագծի արժեքը կազմում է 1,2 միլիարդ լարի: Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին, Զարգացման ասիական բանկին և շինարարական ընկերությանը՝ թունելի շինարարությանն աջակցելու համար:

Սեպտեմբերի 10-ին Կվեշեթի-Կոբի ճանապարհի 23-կիլոմետրանոց հատվածի և ինը կիլոմետրանոց թունելի շինարարության շրջանակներում սկսվել է տարածաշրջանի համար բացառիկ նախագիծը:

Թունելի կառուցման համար հատուկ պատրաստվել է թունելահորատանցիչ մեքենա, որը տարբերվում է նրանով, որ դրա վիբրացիան նվազագույն մակարդակի է, իսկ դա ապահովում է անվտանգ շինարարական գործընթաց և նվազագույն ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սարքը նաև տարբերվում է նրանով, որ հորատման գործընթացում իրականացնում է նաև պատերի երեսպատում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Российская теннисистка Касаткина вылетела из топ-10 рейтинга WTA






Новый цех упаковки для напитков построят в Чехове к 2026 году

Российский вездеход «Хаски» получил новый двигатель от «Газели». Цена перевалила за 10 млн рублей

«Работать на морозе в доспехах – почти подвиг»: актер Алексей Гуськов о съемках в фильме «Злой город»

Фонд суверенных технологий НТИ присоединился к фонду «Восход» в создании сверхлегкой ракеты-носителя