Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

«Արցախում ռուս խաղաղապահները կմնան այնքան, քանի դեռ կարգավորված չէ հակամարտությունը»

0

«Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահները Արցախում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ կարգավորված չէ արցախա-ադրբեջանական հակամարտությունը:

Հաշվի առնելով տարբեր գործոններ, Ադրբեջանի ապակառուցողական և կարծր դիրքորոշումն ու վարած քաղաքականությունը՝ դժվար թե հակամարտությունը կարգավորվի 1-3 տարվա ընթացքում: Ռուս խաղաղապահները այսօրվա դրությամբ հանդիսանում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման հիմնական և կարևոր երաշխավորը: Նրանց Արցախում մնալու ժամկետները Ռուսաստանի որոշելիքն է, քանի որ Ռուսաստանը հատուկ պատասխանատվություն է զգում տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նա, անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժանքներին, հայտարարեց.

«Նման զորավարժությունները ոչ միայն չեն նպաստում խաղաղության և կայունության պահպանմանը, այլև հանդիսանում են վտանգ՝ ուղղված այդ խաղաղությանն ու կայունությանը»,- հայտարարեց Բաբայանը:

Չնայած Արցախում ռուս խաղաղապահների ներկայությանը՝ ադրբեջանական զինուժը պարբերաբար սադրանքների է դիմում՝ կրակելով Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ, խախտելով հրադադարի ռեժիմը, միաժամանակ հայտարարում, որ հայկական կողմն է խախտում հրադադարը: Դրանով ի՞նչ է փորձում ցույց տալ Ադրբեջանը, միգուցե այն, որ ռուս խաղաղապահներն ի վիճակի չե՞ն կատարելու իրենց գործառույթները:

Հարցադրմանն անդրադառնալով՝ Դավիթ Բաբայանը հայտարարեց.

«Պարզ է, որ մենք երբևիցե չենք խախտում հրադադարը և որևէ սադրանքի չենք դիմում, դա մեր ոճը չէ, և դա ապացուցվել է տասնամյակների ընթացքում:

Նման քայլերով Ադրբեջանը նախ և առաջ ուզում է այնպես անել, որ վաղվա օրվա նկատմամբ չլինի հույս, մարդիկ լքեն Արցախը: Իրենք հասկանում են, որ պատերազմ սկսելը շատ վտանգավոր է՝ հաշվի առնելով ռուս խաղաղապահների առկայությունը:

Բացի այդ, իրենց քայլերով փորձում են հարված հասցնել ռուս խաղաղապահների հեղինակությանը:

Ադրբեջանը երազում է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս հանել, որովհետև ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախի լինելիության գրավականներից է: Արցախի լինելիությունը ինքնին չի թողնի, որ Անդրկովկասյան տարածաշրջանը դառնա ծայրահեղության, ծավալապաշտական տարբեր վեկտորների գերի»:

Ռուստամ Մուրադովն ավարտեց իր առաքելությունը՝ որպես Արցախում խաղաղապահ զորախմբի հրամանատար, նրան կփոխարինի Միխայիլ Կոսոբոկովը: Խաղաղապահների հրամանատարի փոփոխությունը ինչո՞վ էր պայմանավորված, հնարավո՞ր է արդյոք Արցախում խաղաղապահ առաքելության գործունեության փոփոխություն:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով հարցադրմանը, նշեց.

«Ռուսաստանի զինված ուժերը կայացած կառույց է, նրանք ունեն արդեն կայացած ավանդույթներ՝ խաղաղապահ առաքելությունների իրականացման համար: Գեներալ Մուրադովը մեծ աշխատանք է կատարել այս ուղղությամբ և փաստորեն հանդիսացել է հիմնադիր հրամանատարը խաղաղապահ առաքելության: Այս փոփոխությունը նույնպես հանդիսանում է իրենց ավանդույթը, լոկացիոն բնույթում դա ընդունված կարգ է, և այդտեղ որևէ արտառոց բան չկա:

Հետևաբար այդ լոկացիոն փոփոխությունը սպասելի էր, և նոր հրամանատարը կշարունակի իրականացնել իր պարտականությունները որպես խաղաղապահ զորքի հրամանատար:

Այստեղ որևէ անձից դժվար թե կախված լինի առաքելության ընթացքը կամ ճակատագիրը»,-եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

 

Անահիտ Չալիկյան

The post «Արցախում ռուս խաղաղապահները կմնան այնքան, քանի դեռ կարգավորված չէ հակամարտությունը» appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Янник Синнер

Калинский: Синнер сказал, что приедет к нам на матч «Пари НН»






Бывший гендиректор «Фонбета» Сергей Анохин подтвердил, что дал взятку в размере 60 млн рублей

О Пскове как самом танцующем городе России – в интервью с профессионалом

Турецкая актриса Ханде Эрчел заинтересовалась творчеством актера Борисова

Активную молодежь приглашают вступить в Молодежную палату района Аэропорт