Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին

0

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Անդրեասյանին ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Ռուս գործընկերը արդարադատության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և երկու նախարարությունների միջև փոխգործակցության ամրապնդման հույս է հայտնել և նախարար Անդրեասյանին մաղթել բարեկեցություն ու հաջողություն՝ պատասխանատու նոր պաշտոնում:

Պատասխան նամակով Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Չույչենկոյին շնորհավորանքի համար և հույս հայտնել, որ պաշտոնակցի հետ կհաջողեն նոր թափ հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության  միջև իրավական ոլորտում առկա դաշնակցային համագործակցությանը նաև անձնական հանդիպումների ու աշխատանքային քննարկումների արդյունքում։

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

The post Ռուսաստանի արդարադատության նախարարը շնորհավորել է Կարեն Անդրեասյանին appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса