Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Կաթողիկոսը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով

0

Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց բարոնուհի Քոքսի՝ Հայաստան այցելության և համաժողովին իր մասնակցությունը բերելու համար: Վեհափառ Հայրապետը մեծապես գնահատեց բարոնուհու ներդրած ջանքերը  միջազգային տարբեր ատյաններում արցախահայության  ազատ և անկախ ապրելու իրավունքի պաշտպանության, ինչպես նաև Արցախի հայորդիներին մշատպես աջակցություն և զորակցություն ցուցաբերելու գործում:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի գնահատումն բարոնուհի Քերոլայն Քոքսի հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն մատուցած գովարժան ծառայությունների, նրան պարգևատրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով:

Իր հերթին Քերոլայն Քոքսը խորին շնորհակալություն հայտնեց Հայոց Հայրապետին՝ նման բարձր պատվի արժանացնելու համար: Բարոնուհին Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ միջազգային տարբեր հարթակներում շարունակելու է փաստերի հիման վրա բարձրաձայնել Արցախի հայության և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոճրագործությունների մասին: 

The post Կաթողիկոսը բարոնուհի Քերոլայն Քոքսին պարգևատրել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով appeared first on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Три теннисиста из топ-20 ATP снялись с турнира в Акапулько из-за пищевого отравления






Российские чиновники начали звонить американскому бизнесу с приглашением вернуться в Россию

Лепёхин: «Не факт, что «Зенит» обыграет ЦСКА»

Московский ЦСКА дома победил казанский УНИКС со счетом 97:86

Преступник в США более 40 лет скрывался под именем умершего однокурсника