Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Դամասկոսը պահանջել Է անհապաղ դուրս բերել թուրքական զորքերը Սիրիայից

0

Սիրիայի կառավարությունը համառորեն պնդում Է, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից: Այդ մասին հայտարարել Է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես Է նա արձագանքել վերջերս Իդլիբի նահանգում լարվածության Էսկալացմանը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք Է անհապաղ դուրս բերի զորքերը: Միջազգային հանրակցությունը, իր հերթին, պետք Է աջակցի Սիրիայի ջանքերը երկրի հյուսիսում Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքների ազատագրման ուղղությամբ»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Միքդադը:

Նա հավելել Է, որ այդ Էսկալացիայի հիմնական պատճառը «թուրքական օկուպացիան Է, ինչպես նաև այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում Է ահաբեկչական խմբավորումներին երկրում»:

Այս տարվա օգոստոսին Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Հեյր Փեդերսենը հայտնել Էր անվտանգության ոլորտում իրադրության վատթարացման և Սիրիայի առանձին շրջաններում զինված հակամարտության սրվելու մասին: Նա այն ժամանակ հատուկ ուշադրություն Էր դարձրել Իդլիբի նահանգի իրադրությանը: Փեդերսենի կարծիքով, այսպիսի ինտենսիվ բախումներ արաբական հանրապետության այս շրջանում չի եղել 2020 թվականի գարնանից ի վեր: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ Սիրիայի իշխանությունները վերադարձրել են վերահսկողությունը Դերիա նահանգի նկատմամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Елена Рыбакина сделала первое заявление после решения WTA по ее скандальному тренеру






Индия намерена полностью освоить производство автоматов АК-203 на своей территории.

«Спартак» откажется от звездного серба, «Зенит» подписал еще одного иностранца. Трансферы и слухи дня

Пока без снега: прогнозы синоптиков о погоде в Москве пока не подтверждаются

Флорист назвала трендовые цветы 2025 года