Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլ և մայիս ամիսներին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ 39-ամյա տղամարդը վիճաբանել է 27-ամյա երիտասարդի հետ: Այնուհետև՝ 2021թ. մայիսի 25-ին, 39-ամյա տղամարդը, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից մինչև Երևան քաղաքի Արտաշատի խճուղի հետապնդել է երիտասարդին պատկանող և նրա կողմից վարվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և ժամը 18:30-ի սահմաններում,  իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով երկու կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ երիտասարդը ավտոմեքենան վարելով հեռացել է և նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներով դիմել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝  մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

The post Համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Касаткина вновь приблизилась вплотную к топ-10 рейтинга WTA






«585*ЗОЛОТОЙ» усилила системы безопасности ювелирных магазинов совместно с МегаФоном

Багреева: Москва возглавила 30 национальных рейтингов по итогам 2024 года

Кузбасс поднялся на 52 место из 85 в рейтинге регионов России по качеству жизни

Московский тракт в Чите оказался в снежной ловушке