Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Բադասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրենին

0

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

ՊԵԿ նախագահը մաքսային ոլորտում նախանշվող համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հիմնական առանցքային դրույթները: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում մաքսային բարեփոխումներին աջակցմանը, մասնավորապես, ՊԵԿ ուսումնական կենտրոնի կողմից ապագա մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանն ու ընտրության մեխանիզմների ներդրմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի նորանշանակ տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին իր կողմից պատրաստակամություն է հայտնել ծրագրի գործունեության մանդատի շրջանակներում աջակցել ՊԵԿ-ում նախանշված բարեփոխումներին:

Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի կողմից ՊԵԿ-ին տրամադրված աջակցության արդյունավետությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

The post Բադասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրենին appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Теннисистка Андреева станет первой ракеткой России после выхода в финал WTA






Столица Объединённых Арабских Эмиратов на пять дней февраля станет центром русской культуры

Максим Ликсутов: Выпуск одежды в Москве вырос на 22,5 ...

В России начнут выдавать зарплаты цифровым рублем

Анатолий Гарбузов: Мясоперерабатывающие фабрики ...