Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

«Սա այնքան հարաբերական ինքնամեկուսացում է». Պեսկովը պատասխանել է Պուտինի կարանտինի մասին հարցին  

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինքնամեկուսացման մեջ կմնա, քանի որ իր վարչակազմում շարունակում են կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրվել: Ինչպես փոխանցում է Life.ru-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա այնքան հարաբերական ինքնամեկուսացում է: Դա անձնական շփումների նվազեցում է: Տեսնում եք, որ թվերը մշտապես աճում են, շարունակվում են վարակման առանձին դեպքեր գրանցվել և՛ մամուլի ծառայության աշխատակիցների շրջանում, և՛ այլ բաժիններում: Այդ իսկ պատճառով նախազգուշական միջոցառումները չեն խանգարի»,- ասել է Պեսկովը:

Միևնույն ժամանակ վերջինս հավելել է, որ հարկադիր կարանտինը ոչ մի կերպ չի անդրադառնում ՌԴ նախագահի աշխատանքի արդյունավետության վրա:

Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարը սեպտեմբերի 14-ից ինքնամեկուսացման ռեժիմի է անցել և բոլոր աշխատանքային հանդիպումներին մասնակցում է տեսակապի օգնությամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса