Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

«Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 230 միլիոնը

0

«Քովիդ-19» կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 23-ի դրությամբ կազմել Է 230 միլիոն 89 հազար 554: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր «Քովիդ-19»-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 719 հազար 193 մարդ: «Քովիդ-19»-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 42 միլիոն 545 հազար 119 ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 681 հազար 197-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 563 հազար 421-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 446 հազար 50 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 283 հազար 567 հիվանդացած, մահացել Է 592 հազար 316 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ գրեթե 6 միլիարդ չափաբաժին՝ 5 միլիարդ 991 միլիոն 271 հազար 557 չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 607,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2099, Հնդկաստանում՝ 319, Բրազիլիայում՝ 2763 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Обидчица Елены Рыбакиной повторила достижение Марии Шараповой






Овчинский рассказал, какую помощь оказывают ЦИП участникам реновации

Эксперт Бийчук предупредил о новом виде телефонного мошенничества в РФ

Фасады домов в Петербурге в честь 23 Февраля украсят световыми проекциями

Невестка вводит свои порядки: что будет со зданием Дома моды Вячеслава Зайцева