Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Վրաստանի վարչապետն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

0

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ուղերձում ասված է.

«Պարոն վարչապետ,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը: Հայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար։ Չնայած բազում դժվարություններին՝ հավատում եմ, որ հայ ժողովուրդն ապագայում ևս հաջողությամբ կշարունակի անկախ, ժողովրդավարական և հզոր պետության կառուցումը։

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական դինամիկան և առկա մարտահրավերներն ավելի նշանակալից են դարձնում մեր երկրների միջև համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային ձևաչափում։ Ցանկանում եմ պատրաստակամությունս հայտնել այս փոխշահավետ համագործակցության ավելի ամրապնդման համար։

Ուրախ եմ, որ Ձեզ Վրաստանում հյուրընկալելու հնարավորություն ունեցա։ Համոզված եմ՝ մեր երկրների համար նշանակալից հարցերի քննարկման համար դարձյալ շատ հնարավորություններ կունենանք։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հոբելյանական տարեթիվը, իսկ մեր եղբայրական հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, հաջողություն, բարություն, առաջընթաց և բարօրություն»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Красноярская теннисистка Мирра Андреева выиграла турнир WTA 1000 в Дубае






Велика спекулятивная составляющая. В Госдуме предложили проверить цены на жилье

В Москве девушка решила пошутить при охотнике и скончалась

Учителя задержали за домогательства к детям в Москве

Путин вручил медали Героя России участникам СВО