Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Գեղարքունիքի մարզպետը «Մարտական ծառայություն» պետական պարգևներ է հանձնել Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին

0

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ծովինար համայնք, որտեղ Արցախի նախագահի հրամանագրով «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պարգևատրված Սիմոն Ավետիսի Մելքոնյանին և Արգիշտի Ալֆենդրի Օհանյանին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախկին զինծառայողներին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար: Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել նաև պարգևի արժանացած զինծառայողների ծնողներին՝ նման հայրենասեր զավակներ դաստիարակելու համար։

Նույն համայնքում Գեղարքունիքի մարզպետն այցելել է և Ռոբերտ Սարգսի Աբրահամյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայություն» մեդալը հանձնել է նրա ծնողներին: Կարեն Սարգսյանը հիշատակի և երախտագիտության խոսքեր է հնչեցրել հերոսացած Ռոբերտ Աբրահամյանի հասցեին, խոսել նրա մարտական գործողությունների, ցուցաբերած արիության մասին՝ նշելով, որ նման տղաների անձնուրացության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք 30-ամյա անկախ Հայաստանի Հանրապետություն:

Գեղարքունիքի մարզպետը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել  անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների շրջանակում աջակցել անմահացած զինծառայողների ընտանիքներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Соболенко заявила, что хотела бы видеть флаг Белоруссии на турнирах WTA






В Калифорнии число погибших из-за пожаров увеличилось до 24

США хотят задушить экономику Китая. Как Пекин будет спасать себя и почему Россия от этого выиграет?

Мужчина задержан в Подмосковье после попытки похитить кроссовер стоимостью более 3,5 млн руб.

Эндокринолог Калошина: худеющим надо спать не менее восьми часов в сутки