Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

«Լավ եմ աշխատել Բուշ կրտսերի, Օբամայի, Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ Բայդենի հետ լավ ենք սկսել». Էրդողան

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ աշխատանքի «ոչ լավ սկզբի» մասին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Էրդողանն ասել է ԱՄՆ այցի շրջանակում թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Ես ցանկանում եմ, որպեսզի մենք (Թուրքիա և ԱՄՆ), որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ, լինենք բարեկամներ, այլ ոչ թե հակառակորդներ: Բայց ներկա իրավիճակն այնքան էլ լավ չէ: Ելնելով 19 տարի վարչապետի և նախագահի պաշտոնը ստանձնելու իմ փորձից, կարող եմ ասել, որ, ցավոք, այժմ Ամերիկայի հետ հարաբերություններում լավ պահ չէ: Ես լավ եմ աշխատել Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք լավ ենք սկսել Բայդենի հետ»,- ասել է Էրդողանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса